Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՍՅՈՒՆԵՑԻ «ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԶՊԵՏԻՑ ԷԼ ԱՌԱՎԵԼ Է »

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԵՑԻ «ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԶՊԵՏԻՑ ԷԼ ԱՌԱՎԵԼ Է »

«Սուրիկ Խաչատրյանը սյունեցիների համար մարզպետից էլ առավել է, նա էն անձնավորություն է, ով երբեք ոչ մի սյունեցու խնդրի կողքով անտարբեր չի անցել, դա լինի մարզպետ եղած ժամանակ, թե առհասարակ: Ու էսօր, երբ մի քանի անշհնորհակալներ փորձում են մարզպետի արած ամեն մի լավ բան` վատով ներկայացնել, դա, հավատացեք, սյունեցիներին մեծ ցավ է պատճառում: Էդ մարդը շատ ժամանակ իր ա գրպանից է հանում օգնում անտուն` կարիքի մեջ գտնվող մարդկանց: Էսօր չկա մի սյունեցի, ով չգնահատի պարոն Խաչատրյանի ներդրում Սյունիքի զարգացման, առաջխաղացման գործում: Եթե չլիներ Սուրիկ Խաչարտրյանը, ես, որպես տարիքս արած մարդ, վստահեցնում եմ Ձեզ` սյունեցիները կյանքը շատ ավելի բարդ ու անելանելի կլիներ»,-անդրադառնալով անընդհատ` պատեհ-անպատեհ առիթով Սուրիկ Խաչատրյանի անունը շահարկողներին, ասաց iravunk.com-ի խմբագրություն զանգահարած Սյունիքի Վերիշեն գյուղի բնակիչ Արթուր Շալունցը:

Իսկ Գորիսի բնակիչ Արթուրը մեզ հետ զրույցում անդրադառնալով Խաչատրյանի` Սյունիքում, որպես մարզպետ իրականացրած գործունեությանը մասնավորապես նշեց.«Պարոն Խաչատրյանը հզոր, ժողովրդի կողքին կանգնած մարզպետ է: Չկա մի մարդ, ով մտած լինի իր մոտ մի հարցով ու ինքը օգնած չլինի, էլ չեմ ասում, որ անապահով ընտանիքների թաղումներն է կազմակերպում` նասկուց բռնած մինչեւ ամենավերջի կոպեկը: Օրես իրեն ազատամարտիկներ էին դիմել, ովքեր առողջական խնդիրներ ունեն: Մի բերան չասած ուղարկեց Երեւան, ընենց օր չկա, որ իրեն դիմած որեւէ սյունեցի դժգոհ իր մոտից դուրս գա: Բոլորին թեւ ու թիկունք ա մեր մարզպետը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ