Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՔԱՀԱՆԱ. «ԲԱՆԱԿՈՒՄ ՔԻՉ ՉԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԲԱՅՑ…»

Արխիվ 12-16

ՔԱՀԱՆԱ. «ԲԱՆԱԿՈՒՄ ՔԻՉ ՉԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԲԱՅՑ…»

 

Տեր-Կորյուն քաhանա Կարապետյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բանակում հոգեւորականի ներկայությունն օգնում է զինվորին  ավելի հայրենասեր լինել: Բանակում քահանայի ներկայության շնորհիվ  զինվորների մեջ ձեւավորվում է ընկերոջը  սատար կանգնելու, աջակցելու գաղափարախոսությունը:

Խոսելով աղանդավորների  ակտիվության մասին բանակում`Տեր Կորյուն քահանա Կարապետյանի խոսքով` աղանդավորները քիչ չեն բանակում, բայց նրանց մեծ մասը ծառայության ընթացքում դարձի է  գալիս եւ նորից դառնում հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Բանակում հոգեւորականները, ըստ   Տեր Կորյուն քահանա Կարապետյանի,  մեծ սիրով են աշխատում կրոնական այլ հայացքներ ունեցողների հետ, քանի որ դա  է հոգեւորականների խնդիրը:

Ասուլիսի մյուս բանախոս,  ՀՀԿ պատգամավոր, նախկին մանկավարժ Ռուզաննա Մուրադյանի խոսքով էլ  բոլոր  կրթական օջախներում  հայ եկեղեցու պատմությունը պարտադիր առարկա  պետք է լինի: «Եկել է ժամանակը, որ տեր կանգնենք մեր ազգային արժեքներին, միավորենք մեր ուժերը, քանի  որ սա բխում է  մեր ազգային անվտանգությունից: Մեր երկրում այսօր  բարոյական եւ հայրենասիրական դաստիարակության պակաս կա»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով  այն ՀԿ-ների պնդումներին, թե  «Հայ եկեղեցու պատմություն» առարկան  հակասում է ազատ դավանանքի իրավունքին,  ՀՀԿ պատգամավորը չհամաձայնեց այդ դիտարկմանը`ասելով, որ դասագրքում անդրադարձ կա նաեւ այլ կրոններին: «Այլ հարց է, որ միգուցե այդ կրոնների մասին քիչ տեղեկատվություն կա: Եթե այդպես է,  պետք  է տեղեկատվության չափաբաժինն ավելացնել»,- առաջարկեց  Ռ. Մուրադյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ