Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՄԵՆՔ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ, ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ». ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ, ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ». ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ  ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ ԿԱՏԱՐԵԼ

 

«Աղանդավորական պայքարը Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման թիվ 166 դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը հայտարարեց, որ  կարեւոր է, որ դպրոցներում հայ եկեղեցու առարկան դասավանդվի  համապատասխան մասնագետի, ոչ թե վերապատրաստում անցած հայոց լեզվի ու գրականության կամ մեկ այլ ուսուցչի կողմից:

Տնօրենի խոսքով` իր ղեկավարած դպրոցում քիչ չեն տարբեր աղանդներիn հետեւող աշակերտներ, որոնք հաճախ հրաժարվում են ՀՀ օրհներգը կատարել՝ պատճառաբանելով, որ իրենք փառաբանում են Եհովային,  ոչ թե պետությանը:

Քննարկման մասնակից ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, խոսելով  այլընտրանքային ծառայության մասին, ասաց, որ  կիսապատերազմական վիճակում գտնվող   մեր երկիրն ու նրա քաղաքացիները  չպետք է իրենց թույլ տան նման ճոխությունից` այլընտրանքային ծառայությունից օգտվելու. «Մեր հասարակությունը կարող է խարսխվել ու զարգանալ միայն բարոյական հիմքերի վրա»:

Քայքայիչ գործունեություն ծավալող  կրոնական կառույցների մասին խոսելիս  աստվածաբանն ասաց, որ պրոֆեսիոնալիզմի պակասի  լուրջ խնդիր կա: «Երբ  մենք խոսում ենք կրոնական դենոմինացիաներից, չի կարելի  բոլորին նույն հարթության վրա դիտարկել: Օրինակ, Եհովայի վկաները օտարում են այն ամենը, ինչն ազգային է, ինչը պատկանում է տվյալ պետությանը, հայտարարում են, որ իրենք զինատյացներ են»,- մանրամասնեց աստվածաբանը:

ԱԺ  պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի համոզմամբ էլ դրսից սնվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ մոռանում են, որ  իրենց քարոզած  ապազգային արժեքները  մի օր նրանց դուռն են թակելու եւ լցվելու նրանց օջախներ:

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ