Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից այսօր «Իրավունքը» պարզեց`Հայաստանում ինչ վիճակում է խոսքի ազատությունը: «Հայաստանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, դա են վկայում  միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները»,- ասաց պատգամավորը եւս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում խոսքի ազատությունը շատ ավելի ազատ  է:

Ինչ վերաբերում է ագրեսիվ վերաբերմունք դրսեւորող եւ ազգակործան գործունեություն ծավալող հասարակական այն կազմակերպություններին, որոնք   չեն հանդուրժում իրենց հասցեին ուղղված  լրատվամիջոցների  քննադատությունը, հատկապես երբ դատական ատյանները  պաշտպանում են ԶԼՄ-ի ազատ արտահատվելու իրավունքը, տիկին Մուրադյանն ասաց, որ դեմ է այն գործելաոճին, երբ առկա է  խոսքի ու գործի հակասություն: «Այն, ինչ ասում ենք խոսքով, պետք  է գործով ցույց տանք»,- ասաց տիկին Մուրադյանը:

Պատգամավորին հիշեցրինք, որ վերջերս «Իրավունք» թերթին դատի տված մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ դատարանում պարտվել էին եւ  թերթին ֆաշիստական բնութագրումը տվել: Ռ. Մուրադյանն ասաց, որ չի ընդունում  նման որակումը, ընդհակառակը,«Իրավունքն» այն թերթն է, որտեղ բարձրացվում են  մեր երկրի  կարեւոր խնդիրները:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ