Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՄՅՈՒԷԼ ՋՈՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Արխիվ 12-16

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՄՅՈՒԷԼ ՋՈՆՍՈՆԻ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

 

Այսօր ԱԺ նիստի ժամանակ փորձելով խոցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վերջինիս «ընդդիմության գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս» արտահայտության համար`ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել ՀՀԿ խմբակցությանը, ընդդիմության հասցեին իբր անհիմն մեղադրանքների համար եւ մեջ բերեց հայտնի արտահայտությունը, թե« Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»` վերագրելով այն Բենջիամին Ֆրանկլինին: Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում էր մի կողմից ցույց տալ «Եռյակից» ավելի ընդդիմադիր լինելու իր կեցվածքը, միաժամանակ հասարակության աչքին երեւալով ինչպես մեծ ինտելեկտուալ, սակայն հայտնվեց ծիծաղելի եւ անհարմար վիճակում: Հաջորդ ելույթում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ստիպված է պաշտպանել Սեմյուել Ջոնսոնի հեղինակային իրավունքը, քանի որ Նիկոլ Փաշինյանի մեջ բերած խոսքի հեղինակը ոչ թե Ֆրանկլինն է այլ Ջոնսոնը, որը ծիծաղ առաջացրեց դահլիճում: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ ինչպես Ջոնսոնը այնպես էլ Ֆրանկլինը իրենց հոդվածներում եւ խոսքում մեծ տեղ էին տալիս հայրենասիրությանը եւ պետք չէ Ջոնսոնի ասած միտքը նենգափոխել: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ որոշ ընդդիմադիրների գործողություններից իսկապես հարց է ծագում, թե ինչ նպատակ էին ծառայում արտասահմանից մեծ քանակությամբ Հայաստան բերվող ֆինանսական միջոցները եւ, ինչո՞ւ է ստացվում այնպես, որ որոշ ընդդիմադիր գործիչներին, պատգամավորներին կամ հասարակական կազմակերպությունների գործությունները համահունչ են հարեւան թշնամի պետությունների ձգտումներին եւ անգամ երազանքներին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ