Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԵՎ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»


ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին եղել է ԲՀԿ առաջնորդի ու Սերժ սարգսյանի հանդիպում, որի մասին արդեն  մի քանի օր է գրում է մամուլը: Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին, բայց ասաց, որ հանդիպում չի եղել:

Ինչ վերաբերում է «եռյակի» ներսում առկա տարաձայնություններին,  մասնավորապես այն, որ ՀԱԿ-ը պնդում է, որ  շուրջօրյա հանրահավաքներ անհրաժեշտ են, իսկ ԲՀԿ-ը կողմ է զբաղվել միայն համաժողովրդական շտաբների ձեւավորման գործընթացով, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ՀՀ քաղաքացուն հուզում է արտագաղթի կասեցումը, աղքատության վերացումը, արդարությունը, աշխատատեղերի բացումը:  Այս խնդիրներից քաղաքացիների շեղումը դատապարտված է ձախողման: Իսկ հանրահավաքներ կլինեն, թե ոչ, այդ հարցին, ըստ պրն. Ուրիխանյանի, կպատասխանեն  ԱԺ ոչ իշխանական ուժերը:

Արդյոք ԲՀԿ-ը կողմ  է  հանրահավաքներ անելուն, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ  մարդիկ հանրահավաքին չեն սպասում, այլ իշխանափոխության:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ