Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՑԱՎՈՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՏԻՑ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ՑԱՎՈՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՏԻՑ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման աշնանային հերթական նիստը: Քվորումն ապահովելուց հետո խոսք ուզեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով յուրահատուկ սրտացավությամբ սկսեց դոշ տալ <Ժառանգություն> խմբակցության պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի համար, ասելով, որ երբ վերջինս իր ելույթում մեղադրում է ՀՀ նախագահին, չգիտես ինչու խոսափողն անջատում են, իսկ երբ քննադատում են ընդդիմությանը, խոսափողը չի անջատվում: Նշենք, որ նախորդ քառօրյային ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը քննադատական խոսքեր էին ասել ընդդիմության գործունեության մասին: ԱԺ նախագահը միջամտելով ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթներն իրեն կամ այլ ՀՀԿ-ականների դուր չեն գալիս, բայց պատգամավորը, ի տարբերություն Զարուհի Փոստանջյանի, անձնավորված չի խոսում եւ վիրավորական արտահայտություններ չի հնչեցնում: «Բարեկրթության սահմաններն անցնել պետք չէ»:
Իր խոսքում Հայկ Բաբուխանյանը ցավով նշեց, որ պատգամավոր գործընկերները չեն տարբերում ամբողջ ընդդիմությունը եւ անհատից. «Ես ամբողջ ընդդիմությանը չեմ մեղադրել, այլ կոնկրետ մեկ անհատին, կոնկրետ գործողության համար: Մեր գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ ցանկացած վիրավորանք, հերյուրանք մեր պետության հասցեին պետք է ստանան համարժեք պատասխան մեր կողմից: Եթե կարելի է մեկին թույլ տալ անցնել սահմանները, ապա դա պետք է կանխվի»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ