Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինչպես հայտնի է, որ «Եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության  սենյակում կազմակերպել էին  հերթական  նիստը: Նիստի ավարտից  ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ  ԲՀԿ-ը պահանջում է  արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Իրավունքը» պատգամավորին հարց ուղղեց`  ինչո՞ւ արտահերթ նախագահական ընտրություններ չի պահանջում ԲՀԿ-ը: «Եկեք, թողեք այն խնդիրները, որոնք մենք համարում ենք բովանդակային կամ տակտիկական  որոշենք մենք»,-ասաց պատգամավորը:

Եթե իշխանություններին  չի հետաքրքրում «եռյակի» պահանջները,  որո՞նք են լինելու հաջորդ քայլերը,  Ստեփան Մարգարյանն ասաց. «Գնում ենք առաջ, մեծացնում ենք շարժման մասշտաբները, ճնշումները, այն ակցիաները, որոնք  ներառում են հանրահավաքներ, նստացույցներ»:

Այսինքն` չի՞ բացառվում, որ օրինակ, ԲՀԿ առաջնորդը նստացույց անի  Ազատության հրապարակում, Ստեփան  Մարգարյանի խոսքով` ոչինչ բացառել չի կարելի:

Հ.Գ. Հետաքրրքիր է, եթե  Ստեփան Մարգարյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, հայտարարում է, որ  ԲՀԿ-ը, իշխանափոխություն ասելով,  նկատի ունի նաեւ Սերժ Սարգսյանի ու կառավարության հրաժարականը, ինչու  չեն պահանջում նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ:  Թե այսքանից հետո ինչի հիման վրա է  ԲՀԿ-ը հայտարարում, որ  «եռյակն» ունի միասնական օրակարգ, այդպես էլ պարզ չէ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ