Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ  ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ

 

«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց, թե ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները համաժողովրդական շտաբների  ձեւավորմանը զուգահեռ վայր չեն դնում իրենց  պատգամավորական մանդատները: Ի պատասխան  պատգամավորը  խորհուրդ տվեց մեզ ավելի լուրջ բաներից խոսել:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր չեն դնում:

-Դուք ուզում եք, որ  կյանքի բոլոր դեպքերը պլանավորե՞նք:

-Բայց հավանակա՞ն է, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները:

-Բայց ինչո՞ւ դնենք:

-Որպես բոյկոտի ձեւ ուղված իշխանություններին իշխանափոխություն հայտարարելու համատեքստում:

-Մենք  բոյկոտի շատ ավելի լուրջ ձեւեր գիտեք:

Հոկտեմբերի 24-ի եռյակի ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին Ազատության հրապարակում ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձախողումներ ունի նաեւ արտաքին քաղաքական դաշտում: Արդյոք ձախողում ասելով` ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը:

-Ոչ,   խոսքը բազմաթիվ այլ ձախողումների մասին է:

-Ինչ ձախողումների:

-Այդ թեմայի մասին կխոսենք հետո:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ