Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍԻՐԱՇԱՏ ԿԵՐՊԱՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍԻՐԱՇԱՏ ԿԵՐՊԱՐ ՈՒՆԻ

 

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Դուքենդոյի» ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսր ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ խոսեց իր նոր «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերայի մասին, որը կցուցադրվի նոյեմբերի 14-ին: Ինչպես նշեց Գ. Վարդանյանը, ֆիլմը էմիգրանտների մասին է, որոնք տեղափոխվել են ԱՄՆ Սովետական միության փլուզումից հետո: Այն մարդկային պատմություն է, որ կարող է պատահել յուրաքանչյուր մարդու հետ: Ֆիլմի գլխավոր հերոսը`դերասան Գոռ Վարդանյանը հորդորեց հանդիստատեսին սիրել հերոսին, բայց չնմանվել այդ կերպարին: Այն հարցին, թե արդյո՞ք մի օր հանդիսատեսը Գ. Վարդանյանին կտեսնի ռոմանտիկ կերպարում, շտապեց պատասխանել ֆիլմի սցենարիստ ԹԱԳՈՒՀԻ ՕՀԱՆՅԱՆԸ. «Այս ֆիլմում Գոռ Վարդանյանը սիրաշատ կերպար է, այդ նույն բռնությունների տակ բավականին շատ սեր կա»:

Ի դեպ, Գ. Վարդանյանը իր ֆիլմերով չի պատրաստվում անցնել ավելի թեթեւ ժանրի, ինչի մասին նշեց. «Ես Ջեկի Չանը չեմ, ես Գոռ Վարդանյանն եմ: Չեմ սիրում նմանվել ինչ-որ մեկին: Ջեկի Չանը թող նստի նայի մեր ֆիլմը եւ փորձի ինքը մեր նման ֆիլմ նկարահանել»:

Նշենք, որ ֆիլմը ամերիկյան արտադրության է, պրեմիերան կկայանա Երեւանում, ապա այն նպատակ ունի բարձրանալ  տարբեր միջազգային էկրաններ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ