Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՈՐԴՈՒՍ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՂԱ-ՆԵՐՈՎ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԱԺ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Արխիվ 12-16

«ՈՐԴՈՒՍ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՂԱ-ՆԵՐՈՎ». ԲՈՂՈՔԻ

ԱԿՑԻԱ` ԱԺ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

 

Այսօր մի խումբ քաղաքացիներ պահանջում ենք արդար դատավճիռ   պաստառներով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Աշոտ Առուշանյանի դեմ ներկայացված մեղադրանքի դեմ: «Իրավունքի» հետ զրույցում Աշոտ Առուշանյանի մայրը` Անահիտ Առուշանյանը, տեղեկացրեց, որ արդեն երկու տարի վեց ամիս է, որ իրենց որդին անազատության մեջ է, գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Աշոտ Առուշանյանին  մեղադրում են երեք տարի առաջ Արշակունյաց փողոցում  գործով  տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից գումար հափշտակողներին օժանդակելու համար:


Վերաքննիչ դատարանը մի անգամ բեկանել է գործը եւ ետ ուղարկել առաջին ատյանի դատարան:  «Գործը քննվել է բազմաթիվ խախտումներով, մասնավորապես գործով մեղադրյալներից մեկը` Արտաշես Գալստյանը, մի քանի անգամ որդուցս ներողություն է խնդրել նրա դեմ  ցուցմունք տալու համար ասելով. «Կներես Աշոտ, ստիպված եմ»,- մանրամասնեց  Աշոտի մայրը:

Գործով մյուս մեղադրյալ Էդգար Կարաքեշիշյանն ու Աշոտ Առուշանյանը տիկին Անահիտի   խոսքով  իրար փոքրիշատե ճանաչում են. <<Մանկուց  նույն ուսուցչի մոտ բռնցքամարտի դասերի են գնացել: Բայց ի տարբերություն Արտաշես Գալստյանի, նա ոչ իրեն մեղավոր համարում, ոչ էլ մեղադրում Աշոտ Առուշանյանին: «Քննիչ Մուշեղ Ալեքսանյանը կառչել է  դրանից: բացի այդ մենք լուրջ կասկածներ ունենք, որ քննիչը  Արտաշես Գալստյանին ազատելու համար նրա  հոր հետ գործարքի է գնացել եւ ասել, որ  Արտաշեսի փոխարեն կդատվի Աշոտ Առուշանյանը»,- տեղեկացրեց Անահիտ Առուշանյանը

Գործն այս պահին վերաքննիչ դատարանում է: «Մեր որդուն դատում են վարկածներով, կարողա-ներով, ոչ մի ապացույց չկա: Մենք արդար դատավճիռ ենք պահանջում»,- ասաց Աշոտ Առուշանյանի մայրը:

Ի դեպ, գործով մեղադրյալներից մեկը` Արտաշես Գալստյանը, Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց չորս օր անց ինքնասպան է եղել: Մինչ այդ էլ երեք անգամ ինքնասպանության փորձ է արել:

Աշոտ Առուշանյանի հայրն Լավրենտի Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  իրենք  դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ վստահ ենք այս անօրինականությունները կատարվում են նախագահի թիկունքում:  «Եթե արդատ դատավճիռ չկայացվի, մենք ընտանիքով հացադուլ ենք սկսելու»,- ասաց մեղադրյալի հայրը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ