Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

«ՊԵՏՔ ՉԷ ԱՐԺԵԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ». ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԱՐԺԵԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ». ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

 

ԱԺ-ում այսօր «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը   ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծը: Դրա ներկայացումից հետո  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը   անդրադարձավ   «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի օրինագծին: Անկախ պատգամավոր Մարուքյանը  խնդրեց Զարուհու Փոստանջյանին այլեւս  խորհրդարան չբերել, քանի որ ԱԺ-ը չունի լիազորություն նման որոշում ընդունելու: «Կարծում եմ ամեն անգամ այս օրինագիծը խորհրդարան բերելով եւ քննարկման դնելով`  արժեզրկվում է Արցախի հարցը»,-  կարծում է  տիկին Փոստանջյանը:

Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու  են անընդհատ արցախա-ադրբեջանական սահմանում խաղաղապահների  տեղակայման հարց առաջ քաշում. «Ինչ մեսիջ եք ուղարկում  արտաքին աշխարհին: Ուզում եք ասել, որ  մենք զորքի կարիք ունե՞նք:  Արցախի  պաշպանության լավագույն երաշխավորը պաշտպանության բանակն է»:

Արձագանքի համար խոսքի իրավունք ստացած Զարուհի Փոստանջյանն էլ մինչ ամբիոնին մոտենալը կարծում էր, թե  իր ելույթի պատճառով գուցե ձայնի իրավունքից զրկվի «Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ մի քանի անգամ հավաստիացրեց, որ նման բան չի լինի: Բայց պատգամավորը կարծես թե չհավատալով  Էդ.Շարմազանովին, հարցրեց. «Հիմա պատգամավորները ելույթ չեն ունենո"ւմ»:

«Այո, տիկին Փոստանջյան, ելույթ են ունենում պատգամավորները: Գրված է երրորդ համար Զարուհի Փոստանջյան»,-պարզաբանեց ԱԺ փոխնախագահը:

Սոնա Դավթյան

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ