Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՉԸ ՎԱՐԱԿԵՑ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՉԸ ՎԱՐԱԿԵՑ ԼԵՎՈՆ

ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆինանսների նախարարին ուղղված հանվելու առաջարկը կարծես թե  վարակիչ դարձավ նույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար:

Հիշեցնենք, որ այսօր Ն. Փաշինյանը  կոչ արեց Ֆիննախարար Գագիկ Խաչատրյանին «հանել կոստյումները, որպեսզի լրագրողները տեսնեն, թե ում կոստյումը որքան արժե»:

Իսկ երբ, «Իրավունքը» ՀԱԿ խմբակցության ղեկավարից փորձեց պարզել քառյակ-եռյակի 12 կետերից, որին պետք է առաջնահերթություն տա ՀՀ կառավարությունը եւ եւս մեկ անգամ դրանք ուսումնասիրի, ինչպես երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լեւոն Զուրաբյանը լսելով, թե տողերիս հեղինակը, որ լրատվամիջոցն է ներկայացնում, ցավագին ասաց. «Վաաաաաայ, դուք իրավունք չունեք»: Իսկ հետո հիշեց Նժդեհի` «ուժն է ծնում իրավունք» հայտնի ասույթը ու հանկարծ ասում. «Եթե կարող եք, եկեք ուժով վերցրեք»:

Հ.Գ. Փաստորեն, Լեւոն Զուրաբյանին հաճույք է պատճառում, երբ իր նկատմամբ ուժ է կիրառվում եւ ուժի միջոցով է ինչ-որ բան կորզվում: Հետաքրքիր է, թե ի՞նչ է կատարվում ընդդիմության ներկայացուցիչների հետ, միգուցե աշնանային սրացումները նրանց այլ ուղղությա՞մբ են տարել:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ