Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ

"Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց, թե ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները համաժողովրդական շտաբների ձեւավորմանը զուգահեռ` վայր չեն դնում իրենց պատգամավորական մանդատները (ինչպես խորհուրդ է տալիս Ալիկ Արզումանյանը): Ի պատասխան` պատգամավորը խորհուրդ տվեց մեզ ավելի լուրջ բաներից խոսել:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր չեն դնում:
- Դուք ուզում եք, որ կյանքի բոլոր դեպքերը պլանավորե՞նք:
- Բայց հավանակա՞ն է, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները...
- Բայց ինչո՞ւ դնենք:
- Որպես բոյկոտի ձեւ` ուղղված իշխանություններին, իշխանափոխություն հայտարարելու համատեքստում:
- Մենք բոյկոտի շատ ավելի լուրջ ձեւեր գիտենք:
Հոկտեմբերի 24-ի եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, եւ "Ժառանգության" համատեղ հանրահավաքին Ազատության հրապարակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձախողումներ ունի նաեւ արտաքին քաղաքական դաշտում: Արդյոք ձախողում ասելով` ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը:
- Ոչ, խոսքը բազմաթիվ այլ ձախողումների մասին է:
- Ի՞նչ ձախողումների:
- Այդ թեմայի մասին կխոսենք հետո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ