Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԿԱՑՆԻ ԿՈԹՈՎ ԾԵԾԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԲՈՒԺՎԱԾ ԿՆՈՋԸ

Արխիվ 12-16

ԿԱՑՆԻ ԿՈԹՈՎ ԾԵԾԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԲՈՒԺՎԱԾ ԿՆՈՋԸ

Օրերս Լոռու մարզի Միխայլովկա գյուղում ամուսինը կացնի կոթով ծեծել է հոգեբուժարանում երկու անգամ բուժված կնոջը: Այս տեղեկությունը մեզ հաղորդեց գյուղապետ Դիլբարյանը:
- Նրանց տունը եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը երկու անգամ նման կռիվներ, ծեծեր լինում են: Մեկ-մեկ էրեխեքի հետ են իրար ծեծում: Էս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 59-ամյա ամուսինը ծեծել է իրենից 20 տարի փոքր կնոջը:


ԿՐԱԿՈՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ՀԱՅՐԸ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Վիրաբյանին: Նշենք, որ այդ նույն օրը Ներքին Պտղնիի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ:
Կալանավորված Հակոբ Վիրաբյանի հայրը` Առաքել Վիրաբյանը, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ, թե ինչու են նրա որդուն ձերբակալել` ասելով. "Հա, տղա է, էլի, համ էլ ես իմ անձնականի հետ կապված չեմ խոսում":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ