Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ «ՄՈՆՍՏՐՆԵՐԻ»

Արխիվ 12-16

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ «ՄՈՆՍՏՐՆԵՐԻ»


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Միշա Գալուստյանի մասնակցությամբ ռուսական «Այ քեզ նվեր» ֆիլմը: Սակայն ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը ոչ թե ասաց. «Այ քեզ նվեր», այլ` «Այ քեզ բա՜ն»: Առաջին պահին թվաց, որ ֆիլմի ընթացքում դահլիճում ցունամի է եղել, հետո ավելի մանրամասն շուրջներս նայելով` կարծեցինք, որ, այնուամենայնիվ, Հայաստանում էլ մայդան եղավ: Եվ շուրջը տիրող քաոսից սթափվեցինք միայն այն ժամանակ, երբ դահլիճ մտան կինոթատրոնի հավաքարարները ու սկսեցին հերթով հիշատակել ներկա փոքրիկ հանդիսատեսի ծնողների նախնիներին:

Բայց սա այն դեպքն էր, որ լիովին արդարացված էր տիկնանց վրդովմունքը, քանի որ բոլոր նստարաններն ու դահլիճի հատակը գրեթե ամբողջությամբ ծածկված էր տրորված ադի-բուդիով, դատարակ շշերով եւ այլ տարատեսակ աղբով: Լավ, մի՞թե այդ հրաշք փոքրիկները, երբ լույսերն անջատվում է, վերածվում են «մոնստրների», կամ ինչո՞ւ իրենց անդաստիարակ երեխաների ձեռքը չեն բռնում նրանց կողքին նստած ծնողները, թե՞ նրանք էլ են ֆիլմի ընթացքում զբաղված «ուտուշ-խմուշով»:
Ի վերջո, սիրելի ծնողներ, եթե ձեզ այդպես էլ չի հաջողվել դաստիարակել սեփական երեխաներին ու ինքներդ էլ չեք փայլում դաստիարակվածությամբ, ապա կինոթատրոնների փոխարեն գնացեք գազանանոց, բայց ոչ թե կենդանիներին դիտելու, այլ ազատ վանդակներում տեղավորվելու համար:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ