Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՆՈՐԱՎԱՆՔԻՑ , ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒՑ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ՆԵՐՇՆՉՎԱԾ` ԾՆՎԵԼ Է «ԾԱԳՈՒՄ.ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՎԵՊԸ Ն

Արխիվ 12-16

ՆՈՐԱՎԱՆՔԻՑ, ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒՑ  ԵՎ  ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ՆԵՐՇՆՉՎԱԾ` ԾՆՎԵԼ   Է  «ԾԱԳՈՒՄ.ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՎԵՊԸ


Նոր Զելանդիայի բնակիչ Լեն Ուիքսը գրել ու երեք լեզվով հրատարակել էվեպ`«Ծագում.Բացահայտում» խորագրով: Ուիքսը վեպը գրելուց առաջ` այցելել է Հայաստան եւ տպավորություններն այնքան մեծ են եղել, որ նա ոգենշնչված շարադրել է իր վեպը: Բացի այդ, հեղինակի համար ոգեշնչման աղբյուր է եղել նաեւ կինը`Արմինե Հակոբյանը, ում հետ ամուսնանալուց հետո սկսել է հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ.«Ինձ ներշնչանք է հաղորդել Արենիի այցելությունը, Նորավանքը շրջապատող վեհապանծ լեռները, քարանձավները, այստեղի գինին ու մշակույթը»,-նշեց  ԼԵՆ ՈՒԻՔՍԸ: Վեպը գրվել է երկու տարում, սկզբում հեղինակը նպատակ է ունեցել գրել ֆիլմի սցենար, սակայն հետագայում որոշակի խնդիրների պատճառով թողել է այդ մտադրությունը եւ գրել  վեպ: Լ. Ուիքսը իր վեպում անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը եւ Նոր Զելանդիայի այն երիտասարդներին ովքեր 1915 թվականի ապրիլի 25-ին մեկնել են Գալիպոլի կղզի եւ կռվել թուրքերի դեմ.«Ես մեծ ցանկություն ունեմ, որպեսզի այս վեպը էկրանավորվի, քան որ շատ քչերը գիտեն Հայոց Ցեղասպանության եւ Հայաստանի մասին: Իսկ ֆիլմը կարող է շատ բան պատմել դրանց մասին: Հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տալիցը եւ սա շատ կարեւոր ժամանակաշրջան է, որպեսզի աշխարհը լսի հայերին»,-շեշտեց Լեն Ուիքսը: Ըստ նրա` իր վեպը ես մի գործոն է, որով ինքը «ճնշում» է գործադրում Նոր Զելանդիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց Ցեղասպանությունը:

Հեղինակի բնորոշմամբ` իր վեպը այնպես է գրել, որ այն խաղաղություն բերի Հայաստանին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ