Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ԲՀԿ-Ի ՍԹՐԵՍՆ ՈՒ ՀԱԿԱՍԹՐԵՍԱՅԻՆ ԳԻՆԱՐԲՈՒՔԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ՍԹՐԵՍՆ ՈՒ ՀԱԿԱՍԹՐԵՍԱՅԻՆ ԳԻՆԱՐԲՈՒՔԸ

Կարծես թե, "ցեցն ընկել է" ոչ իշխանական "եռյակի" ջանը: Արի ու տես, որ վերջիններիս հակասությունները օր օրի էլ ավելի ցցուն են դառնում: ՀԱԿ-ը կարոտել է Ազատության հրապարակը, ԲՀԿ-ն որոշել է հաստատվել մարզերում, դե իսկ "Ժառանգությունն" էլ, "ո՛չ շիշ, ո՛չ քյաբաբ" իրավիճակում է: Թե որոնք են լինելու "եռյակի" հետագա քայլերը, երբ իրարամերժ հայտարարություններ են հնչում "եռյակի" անդամ ներկայացուցիչների կողմից, ու այլեւս խորհրդարանում չեն աջակցում մեկը մյուսին, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ: Սակայն տիկին Զոհրաբյանը խիստ անտրամադիր էր, ավելին` ի լուր լրագրողների, երեկ խորհրդարանի միջանցքում հայտարարեց, թե այս շաբաթ չի խոսելու` անձնական խնդիրների պատճառով: Բայց զոհրաբյանական սթրեսը, պարզվում է, տարածվել է ողջ խմբակցության վրա, քանի որ տիկին Զոհրաբյանի հետեւից նույն դեմքով ու որեւէ հարցերի չպատասխանելու հաստատակամությամբ դուրս եկան նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Ուշագրավ էր նաեւ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին համահունչ նույնպիսի անկումային տրամադրություն ուներ եւ խոսելու զրո ցանկություն: Էլ ավելի տարօրինակ էր այն, որ խորհրդարանական հայտարարությունների ժամին որեւէ ԲՀԿ-ական ելույթով հանդես չեկավ, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ կոկորդ էին պատռում համացանցում եւ այլուր:
Ինչեւէ, երեկոն ավելի բովանդակալից էր ԲՀԿ-ականների համար: Կարծես թե, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունը հասկացել է, որ "եռյակից" այլեւս հույս չկա ու որոշել է սեփական դարդերը խեղդել` մի բաժակ կոնյակի մեջ: Ինչպես պարզել է "Ժառանգություն" կուսակցության անդամ, Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի անցկացրած հետաքննությունը` հենց իր տան պատուհանից. "Ոնց որ թե, կանյաչնիում, հիմա` ԲՀԿ-ում լուրջ հավաք է: Շարքով-կարգով, հագած-կապած հարյուրներով ներս մտան":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ