Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՀԱՐՑ, ՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 131 ԿՈՂՄ

Արխիվ 12-16

ՀԱՐՑ, ՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 131 ԿՈՂՄ

Խորհրդարանում երեկ քննարկվեց ԱԺ "Ժառանգություն" խմբակցության կողմից արտահերթ համարված "Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին" ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս էլի հին երգը երգեց, մասնավորապես նշելով, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը օրակարգային պահանջ է, թեպետ առնվազն մի հարյուր անգամ ԱԺ ամբիոնից եւ այլ հարթակներից թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂՀ-ում ասվել է, որ այս պահին նման օրենքի ընդունումը կարող է բոլորովին հայերի համար ոչ նպաստավոր արդյունք ունենալ: Ինչեւէ, էլի եղան պատգամավորներ, որ տիկին Փոստանջյանին հորդորեցին "վազն անցնել" այս նախագիծը ամեն անգամ ԱԺ օրակարգ մտցնելուց, իսկ թե ի՞նչ է այս մասին մտածում ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, "Իրավունքը" պարզեց հենց նրանից.
- Կարծում եմ, որ այս հարցը պետք է բերվի ճիշտ ժամանակին ու բոլոր քաղաքական ուժերի կողմից եւ ունենա 131 կողմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ