Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

"ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ, ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ..."

Արխիվ 12-16

"ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ, ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ..."

Այս անգամ դրամատիկ իրադարձությունները տեղի էին ունեցել գիշերըª ժամը 1-ին:  Նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները "Վերնիսաժ" տոնավաճառի մոտից բերման էին ենթարկել 1981թ. ծնված Լազարին, 1971թ. ծնված Նվերին, 1986թ. ծնված Տիգրանին եւ 1980թ. ծնված Վահրամին: Նրանք, ըստ ոստիկանության, վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար, իսկ Լազարը դեմքի մասում ստացել էր վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 7 ԱՆԳԱՄ ԴԱՏՎԱ՞ԾԸ

"Նոյեմբերի 8-ին, ժամը 22:00-ին, 1989թ. ծնված Մհեր Մ.-ն Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր "ՎԱԶ-21063" մակնիշի ավտոմեքենան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն եւ հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին":
Ոստիկանության այս հաղորդագրից հետո արի ու մի հավատա, որ բանտը ուղղում է մարդուն...

"ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ"
ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ


Օրերս Աէրացիայում գտնվող ասֆալտի գործարանի մոտ "Չաո" տաքսի ծառայության վարորդի եւ երիտասարդ ուղեւորուհու միջեւ ուղեւորավարձի պատճառով վիճաբանություն էր ծագել եւ շատ արագ վերածվել էր տուրուդմփոցի: Ոստիկանության ամփոփագրում այս դեպքը տեղ չէր գտել, իսկ NEWS.am-ը հայտնել էր այդ "զվարճալի"  դեպքի հետեւյալ մանրամասները. "Ծեծկռտուքին միացել են ուղեւորուհու մայրը եւ եղբայրը, որն ավելի է թեժացրել վիճաբանությունը: Փայտերով քարերով միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքին միջամտել են իրավապահները, կատարվում է հետաքննություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ