Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՎԹԱՐՎԱԾ ԳԱԶԵԼԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԷՐ ԱԺ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՎԹԱՐՎԱԾ ԳԱԶԵԼԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԷՐ ԱԺ ԲՀԿ-ԱԿԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ


Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգության հետ կապված, ինչպես մեզ հետ զրույցում հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, վթարի ենթարկված երթուղային "Գազել" մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր պատգամավորի "Տրանս ակնթարթ" ընկերությանը: Պատգամավորի խոսքով.
- Գազելը սարքին է եղել, արագությունը` նորմայի սահմաններում, ընթացել է իր ուղղությամբ` առանց խախտում անելու: Բեռնատարը եկել է Արթիկի կողմից, "Գազելը"` Մարալիկի, խաչմերուկում բեռնատարը չի զիջել ու հարվածել է "Գազելին": Երեք օր առաջ էր մեքենան կապիտալ վերանորոգումից դուրս եկել, վարորդը փորձառու է եղել: Ես եւ մեր կազմակերպությունը բոլոր վիրավորներին, ովքեր, որ գտնվում են հիվանդանոցում, այցելել ենք, տուժածներին հատկացվել է ֆինանսական աջակցություն: Մահացածների ընտանիքներին նույնպես ֆինանսական աջակցություն է տրվել, այս պահի դրությամբ այցելում ենք մահացածների ընտանիքներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ