Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ

 

Նիկոլ Փաշինյանի տապալված առաջարկը  լրագրողների մոտ կոստյումները հանելու մասին, ով, ի դեպ, եւս խուսափել էր  իր  առաջարկը իրականացնելուց եւ մինչ օրս հրաժարվում է պատասխանել  իր թանկարժեք կոստյումների, ավտոմեքենայի եւ տան վերաբերյալ հարցերին, այսօր Ազգային ժողովում կոկորդ էր պատռում 2015 թվականի բյուջեի մասին: Նա, հավանաբար, նյարդայնացած է, որ Ազգային ժողովում իր կողմից առաջարկած կոստյումներ հանելու ֆլեշ-մոբը չիրականացավ, ուստի սկսեց ղժղժալ, սպառնալ, մատ թափահարել, հիստերիկանալ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ: Այս ամենի հետ մեկտեղ նա քննադատեց ոչ միայն կառավարությանը, այլեւ ԲՀԿ-ին, որին մեղադրեց իշխանությունների հետ համագործակցության, ինչպես նաեւ երկիրը այս վիճակին  հասցնելու համար. «Թող ԲՀԿ-կն իր մասին մտածի, ոչ թե իշխող կառավարության»: Ի դեպ, ԲՀԿ-ի դեմ Նիկոլի արշավը սրվեց այն  ժամանակ, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց միտինգային քաղաքականությունից`դրանով անելանելի, հիմար վիճակի մեջ դնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու թեեւ Նիկոլը էն գլխից դեմ էր Տեր-Պետրոսյան-ԲՀԿ համագործակցությանը, չի բացառվում, որ այժմ ԲՀԿ-ին մեղադրանքներ ներկայացնելը եւ ԲՀԿ-ի ծանր մանկությունը հիշեցնելը Նիկոլին թելադրված լինի Տեր-Պետրոսյանի կողմից, որը ամեն կերպ ԲՀԿ-ին ցանկանում է վերադարձնել փողոցային ակցիաների դաշտ: Համենայն դեպս, մինչ իր այսօրվա ելույթը Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում ԲՀԿ-ի գլխին պոպոք ջարդելուց:

Ինչեւէ, Փաշինյանը ուղղակի տեքստով կառավարության բոլոր անդամներին անվանեց կոռուպցիոներներ, իսկ կառավարության գործունեությունը` կոռուպցիոն ստրիպտիզ, որից գրգռվում է ժողովուրդը: Գուցե դրանից հետո կառավարության որոշ անդամներ պատիվ պահանջեն Նիկոլից դատարանում, սակայն ավելի հավանական է, որ գործը դրան չհասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց վերածվում է նախորդ խորհրդարանների Արշակ Սադոյանի, որի մշտական եւ անառարկայական ղժղժոցը առանձնապես լուրջ չէր ընդունվում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ