Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊՈԶԱՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊՈԶԱՆԵՐԻՆ»

 

Այսօր ԲՀԿ-ի հասցեին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքներին ի պատասխան խորհրդարանական ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` վերջինիս համարելով ընդդիմության ընդդիմություն. «Երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություններ անելուն, պրոբլեմները լուծելուն, պարոն Փաշինյան, չեմ գտնում ճիշտ, որ Դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել կամ էլ ձեր առաջ են առաջադրանք դրել, որպեսզի հարվածեք եւ փոշիացնեք միջավայրը զուլալ դարձնելու մեր գործընթացին: Սա ես, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում: Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով եւ այդ ճանապարհին որեւէ բան չենք բացառում: Չկան մշտական թշնամիներ եւ չկան մշտական բարեկամներ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ընդհանուր շահեր ունենք ու պետք է խոսենք մեր ընդհանուր շահերի մասին: Եկեք վեր կանգնենք, մեծահոգի լինենք… Եթե Դուք առիթ է լինում կյանքում  շատ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվում եք, ուրեմն` տեսնում եք, որ նրանք ամենահասարակ մարդիկ են: Եվ պետք չէ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ ընդունել, մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ