Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ՍԴ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ԵՏՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՍԴ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ԵՏՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ


 

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: ՍԴ-ն որոշել է, որ ԵՏՄ  պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված' Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների'  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ