Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

"ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ ԵՆ"

Արխիվ 12-16

"ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ ԵՆ"

"Ադրբեջանցիները նորից թե մեզ եւ թե համայն աշխարհին մեկ անգամ եւս ապացուցեցին, որ իրենք ագրեսորներ եւ մարդասպաններ են: Մենք պետք է սառը գլխով կարողանանք գնահատել իրավիճակը եւ փորձենք իրենց համարժեք, ավելի լրջորեն մտածելուց հետո հակահարված տալ: Բայց ոչ պատերազմ հրահրելով, մենք պետք է օգտագործենք իրենց սխալները: Ես միշտ էլ ասել եմ, որ նրանք արնախում են, իրենք իրենց ազգին էլ կդավաճանեն: Չպետք է մոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք հաղթանակ ենք տարել, իսկ նրանք գաղտագողի, գիշերով քնած մարդու վրա հարձակվելու եւ կացնահարելու ընդունակ, այլանդակ գեներ կրողներ են: Ինչ վերաբերում է միջազգային հանրության` միջադեպի վերաբերյալ անհասցե հայտարարություններին, ապա պետք է հասկանալ, որ եթե նույն այդ հասարակությունը հսկայական ոճիրները չի տեսնում, ինչպե՞ս պետք է տեսնի մի ուղղաթիռի կործանվելը: Յուրաքանչյուրն ընկած է իր շահերի հետեւից, ադրբեջանական նավթը կարողանում է վճռորոշ դեր խաղալ",- անդրադառնալով Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի թեմային, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ