Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ


Դեռեւս մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահնների հերթական հանդիպումը: Այն, որ դրանից հետո ազերիները սկսեցին նաեւ հայկական ուղղաթիռներ խփել, իհարկե, ցույց է տալիս, թե որքանով են նրանք ազնիվ բանակցային սեղանի շուրջ: Բայց չէ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է խաղաղասեր խաղալª այս անգամ էլ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները պատրաստ են եւ արդեն պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի կայացման համար: Եվ ահա թե ինչ են մտածում հայաստանյան փորձագետները նման հայտարարությունների մասին:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
- Ճիշտ էª Ադրբեջանի արտգործնախարարությունը նախարարի մակարդակով հնչեցրել է այսպես կոչված խաղաղության ծրագրի նախապատրաստման կարեւորության մասին հայտարարություն: Սակայն նախօրեին մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանն իրականում նախապատրաստում խաղաղության մեծ պայմանագիրը. զորավարժությունների նախապատրաստվող հայկական ուղղաթիռը խոցելով: Եվ, առհասարակ, երբ Ադրբեջանը խոսում է խաղաղության նախապատրաստման մասին, ուրըմն նա լայն թափով նախապատրաստվում է նոր սադրանքների: Ադրբեջանն այսպիսի հայտարարություններով փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը եւ օգտվելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճգնաժամից` ռազմական ճանապարհով ցանկանում է լուծել արցախյան հարցը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանը քանի դեռ պաշտոնապես չի անդամակցել ԵՏՄ-ին, ապա սա պատրազմ վերսկսել ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մեկնաբանեց.
- Մամեդյարովի  խաղաղության պատրաստ լինելուն մենք ականատես եղանք: Նրանց խոսքը եւ այդ խոսքի պրակտիկ գործողությունները միմյանց հակասում են: Սա Ադրբեջանի այն հերթական հայտարարությունն է, որով ցանկանում են "երեւալ" Արեւմուտքում. այսպիսի հայտարարությունները արեւմտյան ականջների համար են: Մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը խաղաղության պատրաստ չէ եւ իրեն բաժին հասած ճանապարհը պատրաստ չէ անցնել խաղաղությամբ:
ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու  ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ փաստեց, որ այս հարցի շուրջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն տվել է իր մեկնաբանությունը, որից հետո որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է աշխատել  իր հնչեցրած խաղաղության համաձայնագրի վրա:
1. Ադրբեջանը ոչ մի դեպքում Ղարաբաղի հետ ներկայիս սահմաններով հաշտության չի գնա -62%:
2. Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրի այն ժամանակ, երբ հայկական զորքերը մոտենան Բաքվին -19%:
3. Եթե աշխարհն իրականում պարտադրի, Ադրբեջանը նոր միայն համաձայնագիր կստորագրի -17%:
4. Դժվարանում եմ պատասխանել -2%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ