էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի (ԻԿՕՄ Ռուսաստան), Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) աջակցությամբ՝  նոյեմբերի 21-23-ը կանցկացվի «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները «Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը:

Համաժողովի նպատակն է վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, բնագավառում՝ արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները:
Այդ օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Ռուսասատանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը: 
Համաժողովի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային համալիր, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ