էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ»

 

ԱԺ-ը շուտով քննարկելու է Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից պարզեց` նա կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացմանը: «Երբ խորհրդարանում կքննարկվի, այն ժամանակ էլ կասեմ իմ կարծիքը»,- ասաց Ֆարմանյանը:

- Այնուամենայնիվ, կո՞ղմ, թ՞ե դեմ եք Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:

- Կայացվել է քաղաքական որոշում, որը պայմանավորված է մեր ռազմավարական շահերով: Մտածել, որ դա  ՀՀ-ի ամբողջական շահերը համադրող  փաստաթուղթ է, բնականաբար, այդպես չէ: Քաղաքական էլիտան խնդիր ունի առաջնահերթությունները կրկին կարեւոր, բայց  երկրորդական խնդիրներից  տարբերելու:  Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթը մեր անվտանգության ապահովումն է, տեղի ունեցած քաղաքական զարգացումները բխում են մեր երկրի շահերից: Որոշակի  հնարավորություններ են  բացվում նաեւ  տնտեսական ինտեգրացիայի առումով: Թե ինչպես կարող ենք այդ հնարավորություններն օգտագործել, դա արդեն հարցի երկրորդ կողմն  է:

- Ձեր այս վերլուծությունը հաշվի առնելով`կարելի՞ է ենթադրել, որ այնուհանդերձ, կողմ եք մեր երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին:

- Ես ամբողջությամբ պետք է ծանոթանամ պայմանագրի ամբողջական տեսքտին:  Դեռ ամբողջությամբ չեմ ծանոթացել: Միայն ամբողջությամբ ծանոթանալուց հետո կասեմ իմ կարծիքը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ