էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ.«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ

Արխիվ 12-16

ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ  ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ»

 

Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ և առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես  անպատժելիության արտոնագիր և այդ համատեքստում կարևորել է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ