էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

PR-ով պետություն չեն պահում. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

PR-ով պետություն չեն պահում. Գալուստ Սահակյան

«Սա այն յուրահատուկ դեպքերից մեկն է, որ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը»,-իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի մասին:

«Նախ և առաջ պետք է գնահատենք այն, որ վերջին հաշվով այս քաղաքականությունը մտավ օրենսդրական դաշտ: Սա սկիզբն է, վերջը չէ: Եթե քաղաքականություն է, ապա անընդհատ շարունակվող պրոցեսի մեջ պետք է լինի: Մենք բոլորս ցանկանում ենք, որ շատ ավելին լինի, բայց ունենք այսքան հնարավորություն: Ձգտում ենք, որ սահմանամերձ գյուղերում մեղմացումներ լինեն: Քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR-ով պետություն չեն պահում: Յուրաքանչյուր հարցից հետո խոսում են կոռուպցիայի մասին, և տեղերն այնպես մասնագիտորեն են նշում, որ ակամայից մտածում ես՝ եթե փորձ չունես, որտեղի՞ց ես այդքան բանը ներառել քեզ մեջ»:

Նշենք, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին Կառավարությունը 1-ամսյա ժամկետում կապահովի համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

 

{youtube}g3uRwAcaNGA{/youtube}

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ