էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱԽՄԱՏՆ ԽԱՂԱԼՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ...

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱԽՄԱՏՆ ԽԱՂԱԼՆ

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ...

 

ԱԺ-ում այսօր «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ ու փոփոխություններ կատարելու  նախագիծը բավական բուռն քննարկվեց: Ելույթով հանդես եկան ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ՀՅԴ պատգամավորները, անգամ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն այս պատգամավորն առաջնորդվում է ժողովրդական հայտնի ասացվածքով «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Երբ ելույթով հանդես եկան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանն անվրդով շարունակեց իր շախմատային առաջնությունը՝ խաղը նիստերի դահլիճում, իր համակարգիչով:

Ի դեպ, Աղվան Վարդանյանից բացի իր բջջային հեռախոսով  խաղի նմանվող ինչ-որ գործողություններ էր անում նաեւ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ միայն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր, որ «սպիտակ ագռավի» նման զբաղված էր փաստաթուղթ ընթերցելով:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ