Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԱՆՁԱԿԸ ԵՎ ՄԻՆԳԵՉԱՈՒՐԸ, ԱՅԼԵՎ ԲԱՔՈՒՆ"

Արխիվ 12-16

"ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ
ԳԱՆՁԱԿԸ ԵՎ ՄԻՆԳԵՉԱՈՒՐԸ, ԱՅԼԵՎ ԲԱՔՈՒՆ"


Ռուսական հայտնի worldandwe.com կայքը հրապարակել է ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ մեծածավալ հարցազրույցը` Արցախի սահմաններում իրավիճակի սրման պատճառների եւ տարածաշրջանում զարգացման ուղիների վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ում է պետք նոր պատերազմը, կամ ինչ կարող է բերել Հայաստանին իրադարձությունների այդպիսի զարգացումը, Հ. Բաբուխանյանն ասաց.
-Հայաստանին պատերազմ պետք չէ, թեեւ, նման դեպքում հնարավոր կլիներ ազատագրել Նախիջեւանը եւ բացել երկաթգիծը` դեպի երկրի հարավ եւ Իրան: Այդ դեպքում, տնտեսական հարթությունում բազմապատիկ շահեկան կլինի, քանի որ ստիպված չենք լինի կառուցել շատ թանկ երկաթգիծ դեպի Իրան` Սյունիքի լեռների միջով: Սակայն Նախիջեւանի ազատագրումը հնարավոր է, եթե այդ տարածքն օգտագործվի Արարատյան դաշտավայրի եւ Երեւանի  հարավային արվարձանների հրթիռակոծման համար: Սակայն, դժվար թե, ադրբեջանցիները գնան այդպիսի լայնածավալ կոնֆլիկտի, քանի որ հասկանում են, որ փլատակների կվերածվեն ոչ միայն սահմանամերձ Գանձակը եւ Մինգեչաուրը, այլեւ Բաքուն: Պատահական չէ, որ Հայաստանի նախագահը հիշեցրել է մեր բալիստիկ հրթիռների մասին` 300 կմ գործողության շառավղով: Բացի այդ, ամբողջությամբ կոչնչացվի Ադրբեջանի նավթային եւ գազային ենթակառուցվածքը, որի մեջ արեւմտյան լուրջ ներդրումներ կան:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ