էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

"ԶԱՐՈՒՀԻ-ՄԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԷԴ ՀԱՐՑԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ"

Արխիվ 12-16

"ԶԱՐՈՒՀԻ-ՄԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԷԴ ՀԱՐՑԵՐԸ
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ"

Հայ-ադրբեջանական շփման գծում ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռի խոցումը թշնամու կողմից ցնցեց ողջ հանրությանը, բայց եւ համարժեք հակահարված տալու վրեժխնդրությամբ լցրեց: Իսկ թե ո՞րը պետք է լինի այդ համարժեք պատասխանը, ինչին անհամբեր սպասում է հանրությունն ու շտապեցնում իրավասու մարմիններին, "Իրավունքը" փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ.
-Արդեն մի քիչ շատ է լինում խոսելը էս թեմայով: Առաջին հերթին` նախագահը ոնց որոշում կկայացնի, այդպես էլ կարվի, որովհետեւ մենք ունենք լուրջ պայմանավորվածություններ` բոլոր երկրների հետ: Եվ երկրորդ` նման հարցերով` քայլերը, պատասխանը եւ այլն, երբեւիցե չպետք է ասես, թե ինչ պետք է անես ու դա չպիտի հայտնես թերթերով ու ինտերնետով: Ժամանակը կգա, ձենը կլսեք, այլ բան չեմ կարող ասել:
- Ամեն դեպքում, ըստ Ձեզ, նվազե՞լ է այսօր հավանականությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կունենա խաղաղ լուծման տարբերակ:
- Խաղաղը խաղաղ, բայց ուժն է ծնում իրավունքը, ձենը կլսեք...
- Պարոն Մովսիսյան, իսկ տրամաբանական շղթա չե՞ք տեսնում, որ Ազգային ժողովում "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց Արցախի անկախության ճանաչման հարցը, եւ դրան հաջորդեց Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները:
- Զարուհի-մարուհիների բարձրացրած  էդ հարցերը անհեթեթություններ են: Երբ պետք լինի` Արցախի անկախությունը կճանաչենք` իրենցից լավ, իրենցից հստակ: Իրենք ստից ուզում են լավամարդ ըլնեն, բայց տենց չի: Մենք ճանաչեցինք, հետո՞... Ժամանակ կա դրա համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ