Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ԳՅՈՒՄՐԻՆ ՈՉ ԹԵ ՔՐԵԱԿԱՆ, ԱՅԼ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ"

Արխիվ 12-16

"ԳՅՈՒՄՐԻՆ ՈՉ ԹԵ ՔՐԵԱԿԱՆ, ԱՅԼ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ"

Գյումրին "հնուց գողականների քաղաք" համարելու մասին խոսակցությունների հետ կապված մեկնաբանություն տվեց նաեւ Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ.
- Գյումրին երբեք քրեական քաղաք չի եղել. այն եղել է եւ կա մշակութային քաղաք: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Գյումրին գողականների քաղաք լինելու մասին վկայում են այնտեղի գերեզմաններում թաղված "օրենքով գողերը", ապա այդ "օրենքով գողերն" ավելի շատ դրսում են եղել, քան ներսում: Եվ նրանք փորձել են օգտակար լինել իրենցª գյումրեցիներին դրսում, որովհետեւ Գյումրիից շատ արտագնա աշխատողներ կան: Գյումրիում գործունեություն ծավալած "օրենքով գող" չի եղել ո՛չ կոմունիստների ժամանակ, ո՛չ էլ ներկա ժամանակներում: Այնպես որ, նման խոսակցություններ տարածողներին խորհուրդ կտամ շատ նուրբ մոտենան Գյումրւն, որովհետեւ Գյումրին մեր շտեմարանն է եւ չեմ կարծում, որ ամեն ոք կարող է իրեն իրավունք վերապահել Գյումրու մասին ինչ-որ եզրակացություններ անել:
Ինչ վերաբերում է գյումրեցի "օրենքով գողերին" առնչվող վերջին թեմայինª վերջերս Զապի ձերբակալման պատմությանը, ապա պատգամավորը նշեց, որ անձամբ նրան չի ճանաչել. "Լսել եմ":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ