էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԲՀԿ-Ն ԷԼԻ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԷԼԻ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Խորհրդարանը շուտով քննարկելու ու վավերացնելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Սակայն միայն  ԲՀԿ-ն, չգիտես ինչու, համառորեն ոչ մի հստակ դիրքորոշում չի հայտնում: "Իրավունքը" կրկին փորձեց ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ տեղեկանալ` հիմա ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ` ԵՏՄ-ի անդամակցությանը, ինչո՞ւ է հապաղում կուսակցությունը վերջնական դիրքորոշում հայտնել. "Որովհետեւ պայմանագիրը չի եկել խորհրդարան",- հերթապահ պատճառաբանությունն ասաց Տ. Ուրիխանյանը:
-Երբ գա հասնի ԱԺ, կհասցնե՞ք այդ  ստվարածավալ փաստաթղթին ծանոթանալ կարճ  ժամանակահատվածում:
- Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ մենք չունենք ուսումնասիրություններ, բայց փաստաթուղթը պետք է գա, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես դիրքորոշում հայտնել:
- Դուք անձամբ կո՞ղմ, թե՞ դեմ եք այդ անդամակցությանը:
- Ես անձնապես ունեմ շատ երկար ասելիք դրա շուրջ, որը միջազգային տարբեր ձեւաչափերի շրջանակներում արտահայտել եմ:
- Իսկ  այդ ասելիքը ԵՏՄ-ին "կողմի"՞, թե՞ "դեմ"-ի շրջանակներում է:
- Մենք կողմ  կարող ենք արտահայտվել, եթե հասկանանք` ՀՀ-ն օգտվելո՞ւ է այդ իրավիճակից, թե ոչ:
Հետաքրքիր է, մի՞թե մինչ հիմա ԲՀԿ-ն այդպես էլ չի հասկացել, ԵՏՄ-ն ՀՀ-ին օգնելո՞ւ է, թե՞ վնասելու:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ