էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

"ՎԵՐՋԵՐՍ ԻՄ ՈՏՔՆ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՆ` ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՍ"

Արխիվ 12-16

"ՎԵՐՋԵՐՍ ԻՄ ՈՏՔՆ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՆ` ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՍ"

Օրերս Ուսանողության տոնի կապակցությամբ ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցում էր նաեւ վերջին շրջանում հաճախակի սկանդալների կիզակետում հայտնված երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ: Երբ հաղորդավարուհին հայտարարեց, որ ելույթ կունենա հայտնի, հայրենասեր երգչուհի Եվա Ռիվասը, երգչուհին բեմից զարմանքով նշեց. "Ինձ թվում էր, որ կհայտարարեն այսպես` հայտնի ոտքն ու Եվա Ռիվասը, քանի որ վերջին իրադարձություններից հետո իմ ոտքն ավելի հայտնի է դարձել, քան` անուն-ազգանունս":
Հիշեցնենք, որ "Հայաստանի ձայնը" նախագծում ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհին ոտքով էր սեղմել մրցավարական կոճակը, ինչը մեծ սկանդալ ու աղմուկ էր առաջացրել մեզանում:
Ի դեպ, ավելի վաղ "Իրավունքի" այն հարցին, թե` Եվա, անընդհատ սկանդալների կիզակետում եք, դա լավ PR-ի արդյո՞ւնք է, թե արդեն հոգնել եք այդ ամենից, երգչուհին այսպես էր պատասխանել. "Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե` աշխատանքը: Դա յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու անբաժանելի մասնիկն է: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչն ինքնաբերաբար ստեղծվեց, բայց այն չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այնպես, ինչպես ցանկանում են":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ