էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ THANK YOU, DAD ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է "ՈՍԿԵ ՆՈՒՌ" ՄՐՑԱՆԱԿԻ

Արխիվ 12-16

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ THANK YOU, DAD ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է "ՈՍԿԵ ՆՈՒՌ" ՄՐՑԱՆԱԿԻ

Օրերս Տորոնտոյում անցկացվող "Նուռ" կինոփառատոնում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ Thank You, Dad գեղարվեստական ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր` ՈՍԿԵ ՆՈՒՌ մրցանակին: Ռեժիսորը շնորհավորելով ֆիլմի ողջ անձնակազմին, շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին` ֆիլմի ստեղծագործական խմբի աշխատանքը բարձր գնահատելու համար,  ապա կիսվել տպավորություններով. "Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց անգլերեն եւ հայերեն օրիգինալ տարբերակով: Հիանալի հանդիսատես, որ առաջին րոպեներից միացավ ֆիլմին ու վերապրեց հերոսների հետ ողջ պատմությունը: Ծիծաղն անդադար էր ու լիաթոք: Հետո շատերը խոստովանեցին, որ չեն զսպել նաեւ արցունքները: Ատոմ Էգոյանը գրկեց ու ջերմ խոսքեր ասաց: Հետո մարդիկ երկար չէին հեռանում, խոսում էին` ֆիլմից տպավորված ու Հայաստանը կարոտած: Պարզվեց, որ մի քանի հանդիսատես արդեն երկու անգամ Հայաստանում դիտել էին ֆիլմը, հիմա երրորդն էր, ու սա շատ շոյող է: Երբ ասացի, որ գլխավոր դերակատարուհին հայ չէ, դժվարությամբ էին հավատում, իսկ Միքայել Պողոսյանի մասին հիացական խոսքեր էին հնչում: Մի հարգարժան հայ, ով ճակատագրի բերումով Հայաստանում չի ծնվել ու ապրել, ինձ հարցրեց. "Հայաստանո՞ւմ եք ապրում": Իմ այո-ից հետո, աչքերը լցվեցին ու ասաց` արի ճակատդ համբուրեմ, ավելի լավ գնահատական չկա":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ
. Հրաչ Քեշիշյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք տպագիր "Իրավունքի" առաջիկա համարներում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ