էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

Չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին` Անահիտը դեռ հույս ունի

Արխիվ 12-16

Չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին`

Անահիտը դեռ հույս ունի



Չնայած կառավարության աղքատության նվազմանն ուղղված ջանքերին` երկրում դեռեւս աղքատությունը դրսեւորում է այնպիսի երեւույթներ, որ մարդ ակամայից զարմանում է` ինչպես են գոյատեւում նրա ճիրաններում:
Մեր զրուցակիցը`Անահիտ Միրզոյանը, ով ապրում է Չարենցավան քաղաքում, ներկայացնելով իր պատմությունը` արտասվում էր:
Բախտն ի սկզբանե նրան չի ժպտացել: Դեռ վաղ մանկությունից նա արդեն զգացել էր կյանքի դառնությունը, ապրելով եւ մեծանալով աղքատ ընտանիքում ու թվում էր թե մեծանալով, ընտանիք կազմելով պիտի որ ընտանեական երջանկությունը սփոփեր եւ փարատեր նրա կրած զրկանքների եւ ծանր օրերի հետքերը: Սակայն ինչպես հաճախ է լինում, դաժան անցյալին հաջորդեց ավելի դաժան ներկան: Անահիտն իր ապրած երեսունհինգ տարիներից հետո այժմ միայնակ իր անչափահաս երեք երեխաների (մեկ աղջիկ, երկու տղա) հետ ձմռան շեմին հայտնվել է անելանելի վիճակում: Տիկինը, ինչպես պարզվեց ունեցել է երկու անհաջող ամուսնություն: Բնակվում է վարձով, տարրական հարմարություններից զուրկ պայմաններում ու պետության կողմից հատկացվող նպաստի հույսին, որը կազմում է ընդամենը երեսունվեց հազար դրամ, որով մի կերպ քարշ է տալիս իր և երեք երեխաների գոյությունը: Աշխատանք փնտրել է և շարունակում է փնտրել, չի խորշել ոչ մի աշխատանքից` ուրիշի լվացք, զուգարան է մաքրել, միայն թե կարողանա իր զավակներին իր շուրջը պահել: Իսկ օգնության մասին հարցին պատասխանեց թե` << Չարենցավանի քաղաքապետը երբեմն օգնում է հինգ-տաս հազար դրամով, բայց դա ինչ կաող է փոխել>>: Ու չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին` նա դեռ հույս ունի , որ եթե իր նկատմամբ կյանքը անարդար գտնվեց, գոնե իր երեխաները ավելի լավ օրեր կտեսնեն: Եվ այդ հույսը, չնայած նրա օգնության աղերսին շատերը ակնջալուր չեն եղել, հիմնված է մարդկային բարության և կարեկցանքի վրա:
Հարգելի ընթերցողներ, բարի մարդիք, օգնեք Անահիտին, չէ որ այսօր նա և նրա նմաններն են, որ պահում եւ դաստիարակում են մեր ապագա մայրերին և երկիրը պահող զինվորներին:

Արձագանքելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 077831968:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ