էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ. «ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԴՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ. «ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԴՌՆԵՐԸ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ»

 

Մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին  համալիրում տեղի ունեցած հրդեհի մեղավորը համերգի կազմակերպիչներն են:

Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգից հետո բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է համալիրի շոգեբաղնիքը:

Կորյուն Գրիգորյանը նաեւ  տեղեկացրել է, որ շոգեբաղնիքը բաց է լինում միայն մրցումների ժամանակ: Ըստ ՄՀՀ-ի աշխատակցի`հրդեհի ժամանակ շոգեբաղնիքում, հավանաբար, եղել են համերգի կազմակերպիչները:

«Իրավունքն» այսօր  ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից փորձեց պարզել` ինչո՞ւ, ըստ Կորյուն Գրիգորյանի, պնդումների, բաց  է եղել  շոգեբաղնիքը: «Ինչի՞ է բաց եղել, Ձեզ եմ հարցնում: Ձեր կարծիքով համերգի կազմակերպիչները գնում են հերթով դռները ստուգո՞ւմ են»,- պատասխանեց Կարեն Ավագյանը:


Կարեն Ավագյանին հիշեցրինք, որ Կորյուն Գրիգորյանը  հրդեհի համար մեղադրում է համերգի կազմակերպիչներին. «Ես դրա պատասխանը տվել  եմ»:


- Իսկ Կորյուն Գրիգորյանի հայտարարություններին ինչպե՞ս եք արձագանքում:


- Կորյուն Գրիգորյանն ո՞վ է, ես նրան չեմ ճանաչում: Համալիրը վաղուց այդ մարդուց ազատվել է: Հարցրեք համալիրի տնօրինությանը, նա ձեզ կասի:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ