էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ»

Արխիվ 12-16

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԱԳԱՀ. 
«
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ»


Նոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ, որի համար Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից: 
Կոնգրեսի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնից, որտեղ բազմաթիվ ելույթներից ու ուղերձներից հայերիս համար հատկանշական էր Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ՌԱՄԵՆԴՈՒ ՄԱՋՈՒՄԴԱՐԻԻ ելույթը, ով մեծ պատիվ համարեց հայկական հողի վրա գտնվելը եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը. «Իսկապես, մեծ պատիվ է մեզ` աշխարհի թատրոնի մարդկանց համար, լինել այստեղ` Հայաստանի հողում, հնագույն քաղաքակրթության ամրոցում: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող չնկատել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, երբ նրանք դարձան ցեղասպանության զոհ, ինչը խորը սպի թողեց ազգի հոգեբանության վրա: 2015 թ. հայերը կնշանավորեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որը դեռ համաշխարհային մարմինների կողմից չի արժանացել պատշաճ ճանաչման: Չնայած այսպիսի մերժմանը, հայ ժողովուրդը միշտ վառ է պահել հիշողության կրակը: Հիշատակի այս պայքարը իր արդյունքն է տվել, եւ Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվել աշխարհի ժողովուրդների կողմից: Մենք անհամբերությամբ ենք սպասում 2015 թ.-ին` որպես Հայոց ցեղասպանությունը հիշելու եւ ամեն տեղ ու ամեն պահի ցեղասպանությանը «ոչ» ասելու տարվա: Նշենք նաեւ, որ թատրոնի մարդիկ արդյունավետ դեր խաղացին մարդկության այս ճանապարհորդության մեջ` դեպի խաղաղ ու ներդաշնակ աշխարհ»:


ԼԻԼԻԹ ԵՂԻՐԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ