էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է
ԿԱՆՉՎԵԼ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, "Հին Էրիվան հոլդինգ" ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը  պարտավորեցվել է հերքել  "Յունիբանկ" ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: "Յունիբանկ" ՓԲԸ-ն դեռեւս 2011թ. հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու եւ զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին` սեղմ ժամկետներում  News.am լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով "Յունիբանկ" ՓԲԸ-ի եւ լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունը` իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար: Դատարանը որոշել է նաեւ նյութական պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բռնագանձելով վերջինից հօգուտ բանկի 2 մլն ՀՀ դրամ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ