էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

«ԳՅՈՒՂԻ ՎԵՐՋԻՆ ՏՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ». ՇՂԱՐՇԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Արխիվ 12-16

«ԳՅՈՒՂԻ ՎԵՐՋԻՆ ՏՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ». ՇՂԱՐՇԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

«Իրավունքը» նոյեմբերի յոթի եւ ութի հրապարակներում  անդրադարձել է Արագածոտնի մարզի Եղնիկ եւ Շղարշիկ համայնքներում խմելու ջրի խնդրին ու այդ երկու համայնքների միջեւ կռվախնձոր դարձած խմելու ջրի աղբյուրին: Խնդրին լուծում տալու համար վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի ստեղծումից անցել է մոտ 10 օր, սակայն, ինչպես մեզ հայտնեցին ջրային տնտեսության պետական կոմիտեից, աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ  հանձնաժողովում ընդգրկված մասնագետները պատրաստում են իրենց զեկույցը:

Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ խնդիրը վերջնական լուծում չի ստացել: «Տասն ընտանիք  այս պահին խմելու ջուր չունի: Գյուղի վերջին տներին խմելու ջուր չի հասնում: Մեզ մոտ այս տարի շատ ահավոր վիճակ է: Ջրի խնդիրը մեզ մոտ սուր է դրված»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:


Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ