էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

«ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ»` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ»` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

 

«ԻՐԱՎՈՒՆՔ»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ   «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  համաժողովրդական շարժման հռչակման մասին հայտարարությանը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը պատշաճ կերպով չարձագանքեցին ու չմիացան: «Պատշաճ ձեւով կարծում եմ  արձագանքեցին`հայտարարելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է, եւ մենք կարող ենք մեր քայլերը կատարել»,- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք`նոյեմբերի 13-ին  «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր համաժողովրդական շարժման ստեղծման մասին հռչակագիր, իսկ դրանից մոտ մեկ շաբաթ անց    պրն Հովհաննիսյանը  նորից խոսել էր միացյալ հրապարակի բացակայության մասին

Ր. Հովհաննիսյանի այլ հայտարարություններ Արմեն Մարտիրոսյանը չմեկնաբանեց`հիշեցնելով «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդի դեկտեմբերի հինգին կայանալիք ասուլիսը:  Փաստորեն, Արմեն Մարտիրոսյանը «Ծանր հրետանին» Րաֆֆի Հովհաննիսյանի  ուսերին դրեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ