էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԵՏՄ-ԻՑ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
ՈՒՆԻ ԵՏՄ-ԻՑ


Ազգային ժողովում երեկ կայացավ "Եվրասիական տնտեսական միության  մասին" 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումները, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքագետներ եւ կառավարության ներկայացուցիչներ: Արի ու տես, որ ՀՀ ԵՏՄ անդամակցմանը դեմ խորհրդարանական միակ խմբակցության ներկայացուցիչը` "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որոշեց ամբիոնից ելույթ ունենալ` ԵՏՄ-ից իր դրախտային սպասումների մասին: Մասնավորապես` վերջինս փորձում էր կոչ անել հանրությանը, թե Եվրասիական տնտեսական միությունը դրախտ չէ` հավանաբար, հիշելով վերջերս ԱՄՆ-ում անցկացրած իր "դրախտային" դասընթացների մասին: Ինչեւէ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում վերապահված էր հաջորդ ելույթը` ստիպված եղավ ընդդիմադիր գործընկերոջը բացատրել, որ ԵՏՄ-ն ոչ թե դրախտային, այլ տնտեսական միություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ