էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՊԵՏՔ ԷՐ ՀՌՉԱԿԵԼ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ԽՈՍԵԼ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՊԵՏՔ ԷՐ ՀՌՉԱԿԵԼ ԼՂՀ-Ի

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ԽՈՍԵԼ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

 

Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989 թ-ի դեկտեմբերի մեկի` Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը, ասաց, որ թեեւ ինքը կողմնակից է եղել Հայաստանի ու Արցախի  վերամիավորմանը, բայց քաղաքական առումով կողմ է եղել  ԼՂՀ-ի  անկախության հռչակմանը: «Ես կարծում էի, որ քաղաքական առումով պետք է կատարել երկու քայլ` հռչակել ԼՂՀ-ի անկախությունը, նոր խոսել վերամիավորման մասին»,- մանրամասնեց պրն Մանուկյանը:


Դեկտեմբերի մեկի որոշումը դիվանագիտական առումով, ըստ քաղաքական գործչի, չենք կարող օգտագործել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն չունի: «Արցախի համար անկախության ուղիով գնալը կարեւոր է, քանի որ դա ընդգծում է ինքնորոշման սկզբունքը: Եթե մենք վերամիավորման ուղիով ընթանայիք, գուցե գտնվեինք ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ վերամիավորման մասին որոշում ընդունելը շուտ էր»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ