էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

Թ. Պողոսյան. «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԺ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԻ ԱՐԺԱՆԱՆԱԼԸ»

Արխիվ 12-16

Թ. Պողոսյան. «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԺ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԻ ԱՐԺԱՆԱՆԱԼԸ»


Երեկ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարեւորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով նա, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, որպես նվիրյալ, տասնամյակներ շարունակ, զարգացրել եւ ամրապնդել է հայ ազգային մշակույթը՝ ինչը, նրա բնորոշմամբ՝ ամենակարճ ուղին է դեպի համաշխարհային մշակույթ: է.Շարմազանովը կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել անկախ հայրենիքում ԱԺ բարձր պարգեւի արժանանալը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ