էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Արխիվ 12-16

ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

 

«Իրավունքը» հուլիսի 26-ին հրապարակել էր մի հոդված` «Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների աջակցությամբ խլել են սիրիահայ կնոջ բնակարանը» վերնագրով: Հոդվածում ներկայացրել էինք Սիրիայից Հայաստան տեղափոխված Ֆրիդա Հարությունյանի բողոքը, որն ողղված էր դատաիրավական համակարգին: Հիշեցնենք`Ֆրիդա Հարությունյանի  հորից`Գաբրիել Հարությունյանից ստացած Վարդաշեն 8-րդ փողոց, 58-րդ հասցեում գտնվող տունը խլել է  տիկին Հարությունյանի խորթ եղբայրը`Ռոբերտ Արզումանյանը և այն կեղծիքների  ու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով սեփականաշնորհել: Ֆ. Հարությունյանը հայտարարել էր, որ պայքարելու է մինչև վերջ, մինչեւ արդարության հաստատումը:

Այսօր «Իրավունքի» թղթակցին Ֆրիդա Հարությունյանը  հայտնեց, որ   նոյեմբերի 13-ին  իր բողոքը գրավոր կերպով ուղարկել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու խնդրել իրեն ընդունել: «Ես մի քանի օր առաջ իմացա, որ իմ բողոքը գրավոր կերպով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին ու վճռաբեկ դատարանի նախագահին»,- տեղեկացրեց  մեր զրուցակիցը:

Ֆրիդա Հարությունյանը հայտարարեց, որ պայքարելու  է մինչև  արդարության ու ճշմարտության վերականգնումը, այն է` իր բնակարանը ետ վերադարձնել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ