էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՐԿԱՆԻ ՏԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԱԾ ԴԵՐԱՍԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

Արխիվ 12-16

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՐԿԱՆԻ ՏԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԱԾ ԴԵՐԱՍԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

 

«Իրավունքը» հոկտեմբերի 2-ի, 3-ի, 6-ի հրապարակումներումանդրադարձել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք` թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ երկու հարկանի տան բարձրութունից պոկվել էր պարանը, որի հետեւանքով դերասան Վասիլ  Նազլուխանյանը ցած էր ընկել` կոտրել ուսը եւ վնասել կոնքը: Դեպքից անմիջապես հետո դերասանին տեղափոխել էին հիվանդանոց:

Այսօր «Իրավունքի» հետ զրույցում  դերասան Վասիլ Նազլուխանյանն ասաց, որ  դուրս է գրվել հիվանդանոցից: «Այս պահին գտնվում եմ փողոցում,քայլում եմ: Ուսս էլ աստիճանաբար ապաքինվում է, վերականգնողական կուրսեր եմ անցնում»,- ասաց դերասանը:

Վասիլ Նազլուխանյանը նորից անցել է աշխատանքի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, ավելին` մեկ անգամ նույնիսկ իր ցանկությամբ գիպսով ներկայացում է խաղացել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ