Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

«ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՏԵՍՏ

Արխիվ 12-16

«ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՏԵՍՏ




 

 

Անդրադառնալով Փաշինյանի հայտնի նախաձեռնությանը՝ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ երեկ նկատեց. 
«Կարծում եմ, սա սովորական «ներընդդիմական» գզվռտոց է, եւ ինձ համար ուղղակի ցավալի է, որ մեր ընդդիմադիրներն այս մակարդակն ունեն. անընդհատ գզվռտվում են՝ ով է ավելի լավ ընդդիմադիր, ով է կապը կտրած ընդդիմադիր, լավ տղա ընդդիմադիր՝ մեկը մյուսին սխալ հանելով, բացահայտելով, իրար դիմակ պատռելով, իրար վրա փորձարկումներ անցկացնելով։ Սա ինքնադրսեւորման անարդյունավետ ձեւ է, բայց դա իրենց գործն է։ 
Հասկանալի է, որ այսքան տարաբնույթ, տարբեր ծագումնաբանություն ունեցող, տարբեր կենտրոնների հետ աշխատող ուժերի միջեւ գաղափարական պայքար, քաղաքական լուրջ մրցակցություն չի կարող լինել, դրա համար էլ այս կերպ են փորձում ինքնահաստատվել ընդդիմադիր դաշտում. մեկը ասում է՝ հղիության տեստ, մյուսը ասում է՝ անկեղծության տեստ, Նիկոլն էլ «իմպիչմենտն» է օգտագործում որպես տեստ այն կուսակցությունների նկատմամբ, որոնք իրենց հայտարարել են ընդդիմություն»։

"Հայոց Աշխարհ" օրաթերթ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ