էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱՃԱՃ ԱՆՎԱՆԵՑ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱՃԱՃ ԱՆՎԱՆԵՑ ԴԱՎԻԹ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

 

Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Ներկա են կուսակցության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից և Լեռնային Ղարաբաղից: Այլ կուսակցություններից համագումարին ներկա էին ՍԻՄ նախագահ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորՀայկԲաբուխանյանը, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւպատգամավոր Տաճատ Վարդապետյանը:Որեւէ այլ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ ներկա չէին ՀԿԿ-ի համագումարին: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ  ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը, ով իր խոսքում մասնավորապես ողջունեցՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու վճռական քայլի կապակցությամբ: Նիստը մեզ հիշեցրեց հին ու բարի ժամանակները, երբ նմանատիպ նիստերի ժամանակ մինչ բացման խոսքը ներս էին բերում կարմի դրոշը, իսկ հետո պիոներները ողջունում էին ներկաներին: Այսքան տարի հետո, Անկախ Հայաստանի ՀԿԿ39-դ նիստը շատ քիչ բանով տարբերվեց իր կազմակերչականությամբ նախկին ժամանակներից: Իր խոսքում ՀԿԿ նախագահը նաեւ հակազգային անվանեց վարչախմբին, իսկ ահա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, ՀՀՇ-ականներ Դավիթ Շահնազարյանին եւ Երջանիկ Աբգարյանին անվանեց քաղաքական գաճաճներ, իսկ հարուստներին, օլիգարխներին ժողովրդի կեղեքիչներ, որոնց հարկավոր է կուլակաթափ անել:



ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ